Մամ ես քեզ սիրում եմ, որովհետև դու իմն ես, Աստված ինձ հենց քե՜զ է տվել. Ու երանի տվածդ սիրո կեսը թեկուզ կարողանամ հետ վերադարձնել…


Հոտդ կարոտել եմ, մա՜մ։ Գլուխս դնեմ ծնկներիդ, ցավերս բուժես։ Ես խոսեմ, դու լսես, ուրիշ ոչինչ պետք չէ. հայացքիցդ կհասկանամ՝ ճիշտ եմ, թե սխալ:

Հոտդ կարոտել եմ, մա՜մ։ Գլուխս դնեմ ծնկներիդ, ցավերս բուժես։ Ես խոսեմ, դու լսես, ուրիշ ոչինչ պետք չէ. հայացքիցդ կհասկանամ՝ ճիշտ եմ, թե սխալ։

Ինձ միշտ հասկացար՝ առաջին բառերիցս սկսած, երբ ոչ ոք ասածներս չէր ընկալում, բայց քեզ հաճախ ասացի՝ մեկ է, ինձ չես հասկանա։ Ինձ խոսել սովորեցրիր, չզլացար ու չնեղվեցիր, բայց անթիվ անգամներ քո սովորեցրած լեզվով սրտիդ ցավ պատճառեցի՝ անգիտակցաբար, առանց ծանր ու թեթև անելու։

Կներես քեզ չզանգածս օրերի, չգրածս բառերի համար։ Ես չեմ մտածել, որ անհանգիստ կլինես։ Կներես սրտիդ մեջ մտած ամեն տագնապի համար։


Ես կուզեի հավերժ քո գրկում մնայի, կուզեի ձեռքերս պարզած միշտ դեպի քեզ վազել, բայց մի հիմար օրենքով պիտի մեծանայի…

Ես քո մի մասնիկն եմ, քո նուրբ էության փոքրիկ կտորը։ Ու քանի տարի էլ անցնի, ես նույնն եմ մնալու՝ քո փոքրը, քո կտորը… Իմ անտակ սերը բառերով չէ, որ պիտի նկարագրեմ։ Ես ուղղակի սիրում եմ քեզ։

Ես քեզ սիրում եմ երկունքի ցավերիդ, անքուն քիշերներիդ, վերքերս տեսած արցունքոտ աչքերիդ, արցունքներիցս ցաված սրտիդ համար։ Ես քեզ սիրում եմ, որովհետև դու իմն ես, Աստված ինձ հենց քե՜զ է տվել….Ու երանի տվածդ սիրո կեսը թեկուզ կարողանամ հետ վերադարձնել…


Понравилась статья? Поделиться с друзьями: