Համեղ պաստան աշխարհին թելադրում է Իտալիան։ Մակարոնեղենն օգտագործովում է աշխարհի բոլոր ծայրերում և ունի պատրաստման բազմաթիվ եղանակներ և յուրաքնաչյուրն այն յուրօվի է պատրաստում։ Այս նյութում ձեզ ենք ներկայացնում մակաոնի պատրաստման անչափ դյուրին բաղադրատոմս, որի համը կգերի ձեզ և այն հաճախ կսկսեք պատրաստել։
Եվ այսպես, նախապատրաստեք հետևրյալ մթերքները՝
Բուսայուղ
1 պճեղ սխտոր
3 կեղևահան արված լոլիկ
1 ճ/գ տոմատի մածուկ
Աղ, սև պղպեղ, չորացրած ծիտրոն կամ ռեհան (նախընտրելի է ծիտրոն)
10-20% առանց շաքարի սերուցք
Խաշած մակարոն
Այժմ պատրաստման ընթացքի մասին․ լոլիկը տապակել բուսայուղում փոքր-ինչ կարմրացրած սխտորի հետ, համեմել, հավելել տոմատը, այնուհետև ստացվածն անցկացնել բլենդերով, որից հետո միացնել սերուցքը, ապա միացնել խաշված մակարոնը։
Ահա և վերջ, կարող եք վայելել բուրումնավետ և անչափ համեղ այս ուտեստը, որը կարելի է մատուցել ինչպես առանձին, այնպես էլ որևէ մսային ուտեստի հետ։
Մակարոնի այս համեղ բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։