Արմեն Աշոտյանը բավականին հայտնի քաղաքական գործիչ է, ով համացանցային տիրույթում ակտիվ գործունեություն ունի։

Արմեն Աշոտյանն այն քաղաքական գործիչն է, ով առաջինն էր, որ համացանցային տիրույթում ազատ և անմիջական շփումներ էր հաստատում օգտատերերի հետ, մասնակցում երիտասարդների կողմից կազմակերպված չելենջների և այդ կերպ մնում հանրության առավել մոտ կանգնած քաղաքական գործիչը։

Արմեն Աշոտյանը երբեմն նաև ցույց է տալիս ընտանեկան դրվագներ, որոնք հիմնականում իր երկու որդիների մասնակցությամբ են։

Անցյալ տարի Արմեն Աշոտյանը կորցրեց մայրիկին։ Նա հիվանդ էր և երկար պայքարեց կյանքի համար։

Այսօր Արմեն Աշոտյանը համացանցային հարթակում հանրայնացրել է մայրիկի հետ համատեղ լուսանկար նրա ծննդյան օրվա կապակցությամբ։

Լուսանկարին կից նա գրել է․ «Մա՛մ ջան, ծնունդդ շնորհավոր։ Աստված հոգուդ փրկություն տա, մեզ էլ՝ մխիթարություն…»։ Քաղաքական գործչի հետևորդները մեկնաբանություններում ջռրմ ու բարի խոսքերով են հանդես եկել։