Հրաչյա Հարությունյանը մեծ ակտիվություն չունի համացանցային տիրույթում, սակայն պարբերաբար որոշակի հրապարակումներով է հանդես գալիս, որոնք հիմնականում ընտանեկան բնույթի են։

Նա հրապարակումներ է կատարում դստեր, կնոջ, իսկ վերջին տարիներին էլ հաճախ թոռնիկների հետ։ Դերասանն արդեն երեք թոռնիկների պապիկ է։

Սիրուշոն հայրիկին հնարավորություն է տվել երեք անգամ զգալու պապիկ դառնալու նվիրական զգացումը։ Եվ ահա Հրաչյա Հարությունյանը հերթական նոր հրապարակումն է կատարել։

Նա ջերմ լուսանկար է հրապարակել թոռնիկի՝ Միքայելի հետ։ Միքայելը կարծես պապիկի գրկում քնել է։ Միքայելը սիրում է պապիկի հետ շատ ժամանակ անցկացնել։ Պապիկն էլ դեմ չէ ժամանակը նվիրել թոռնիկներին։ Դերասանը երբեմն ցույց է տալիս, թե ինչպես է թոռնիկի հետ սպորտով զբաղվում, շախմատ խաղում, զբոսնում և այլն։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Սիրուշոն երրորդ երեխային լույս աշխարհ բերեց։ Նա դուստր է ունեցել, ում շնորհել է Զաբել պատմական անունը։