«Հրաշք»․ Սուպեր Սաքոն նոր սիրելիի հետ առաջին անգամ հրապարակում է կատարել. ո՞վ է նա․ բացառիկ մանրամասներ


Վերջերս ակտիվորեն քննարկվում էր այն, որ Սուպեր Սաքոն նոր սիրելի ունի, և իր սիրտն արդեն զբաղված է։ Նրան հաճախ կարելի էր նկատել գեղեցկադեմ Լոլայի հետ։

Սակայն նրանցից և ոչ մեկը լուրը չէր մեկնաբնում և որևէ անդրադարձ չէր կատարում։ Սակայն Սուպեր Սաքոն օրերս հաստատել է իր և Լոլայի միությունը։ Հայտնի և սիրված հայ ռեփերը սիրելիի հետ համատեղ ջերմ լուսանկարներ է հանրյանցրել, որին կից գրել է․ «Հրաշք»։

Ե՛վ Լոլան, և՛ Սուպեր Սաքոն մաուսնալուծված են։ Լոլան երեխա ունի, սակայն սիրող սրտերի համար խոչընդոտներ և խանգարող հանգամանքներ չկան։

Սուպեր Սաքոյի՝ նախկին կնոջ հետ հարսանեկան արարողությունն իսկական բում էր։ Ռեփերը հարսանեկան դրվագներով նույնիսկ տեսահոլովակ էր թողարկել, որը բարձր դիտողականություն էր ապահովել։

Սուպեր Սաքոն անձնական կյանքի մասին խոսել չի սիրում։ Նոր սիրելիի հետ միությունը ուրախացրել է երգչի հետևորդներին, և նրանք հանդես են եկել շնորհավորանքներով և ջերմագին խոսքերով։ Տեսանյութն այս մասին՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!