Այսօր առաջարկում ենք ձեզ պատրաստել դդմիկից հետաքրքիր ռոլլեր, որոնք կզարդարեն ընթրիքի սեղանը և հաճելիորեն կզարմացնեն մերձավորներին և հյուրերին։ Թերևս շատերը կփաստեն, որ դդմիկով հազարավոր ուտեստներ կարելի է պատրաստել։ Այս օգտակար բանջարեղենը միշտ է համեղ։
Համեղ բանջարեղենային ռոլլ ստանալու համար անհրաժեշտ է՝
Դդմիկ — 3 հ․
Աղացած միս — 350 գ
Բրինձ — 90 գ
Սոխ — 1 հ․
Գազար — 1 հ․
Աղ — 1 թ․գ․
Կարմ պղպեղ,սխտորի փոշի — 0.5-ական թեյի գդալ
Սոուսի համար
Տոմատի մածուկ — 1.5 ճ․գ․
Թթվասեր — 1.5 ճ․գ․
Խմելի-սունելի — 1 թ․գ․
Աղ — 1/2 թ․ գ․
Ջուր — 300 մլ
Դդմկները կտրատել բարակ, երկար շերտերով։ Այնուհետև աղացած մսին միացնել լվացված բրինձը, կարմրացրած սոխն ու գազարը, աղը, կարմիր պղպեղը, սխտորի փոշին և լավ խառնել։
Այս միջուկից դնել դդմիկի շերտի վրա, փաթաթել, դասավորել ձևամանում։
Սոուսի համար նախատեսված բաղադրամասերը միախռնել և լցնել ռոլլերի վրա։ Տեղափոխել 180 աստիճան տաք ջեռոց և դուրս բերել մեկ ժամ անց։