Գեղեցկուհի երգչուհի Սիրուշոն վերջին շրջանում ինքնամեկուսացած է ընտանիքի հետ։ Նա, սակայն, չի դադարում ստեղծագործական աշխատանքը՝ իր սիրելի երկու ոլորտներում՝ երգարվեստում և դիզայնում։
Կորոնավիրուսյան ախտի կարանտինային օրերին նա քավրներ է ներկայացրել, որոնցով կիսվել է երկրպագուների հետ։ Նաև համալրել է իր Պրեգոմեշ զարդերի հավաքածուն՝ պարբերաբար իր զարդերից զետեղելով իր էջում։
Այսօր նա հետաքրքիր գրառում է կատարել ու զետեղել զարդը։ «Բարի օր իմ ու այս վզնոցի կողմից, որն անվանել ենք PRIDE (հպարտություն/պատիվ), շատերին չի խանգարի»,- գրել է նա։
Անչափ ոճային լուսանկար է ստացվել։ Սիրուշոն կրում է սև ոճային շապիկ՝ գրություններով ու պատռվածքով, որը համադրել է կապույտ պիջակի հետ։ Մազերը նա հետաքրքիր հյուսքաձև է հարդարել՝ կերպարն ամբողջացնելով սև ոճային ակնոցներով։
Իսկ իհարկե գլխավոր ուշադրությունը սևեռված է հսկայական կախազարդ- վզնոցի որը, որն իրապես անչափ գեղեցիկ է։