Հորթի մսով աղցան, որը ձեր սեղանի զարդը կդառնա


Եթե հետևում եք մեզ, ապա լավ գիտեք, որ այստեղ հաճախ ներկայացնում ենք մեկը մյուսից հրաշալի և անչափ համեղ ուտեստների բաղադրատոմսեր։

Դրանք կարող են լինել աղցաններ, տաք, հիմնական ուտեստներ և երբեմն էլ՝ յուրօրինակ աղանդեր։ Հիմնականում նախընտրում ենք ներկայացնել հեշտ պատրաստման ընթացք ունեցող ուտեստները։ Եվ ահա հերթական հրաշալի աղցանն ենք բերել։ Այն համեղ է, սննդարար և դյուրին պատրաստվող։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքնեը՝

300 գ տավարի խաշած միս

4 հ․ եփած հավկիթ

2 հ․ վարունգ՝ մարինացված

1 փոքր գլուխ սոխ (ցանկալի է կարմիր)

150 գ Լոռի պանիր

Սև պղպեղ

Մայոնեզ կամ հավասարաչափ իրար խառնած թթվասեր և մայոնեզ։

Միսը, եթե հնարավոր է բարակ կտրատել, իսկ եթե ոչ, ապա ձեռքով իրարից առանձնացել։ Վարունգը և սոխը կտրատել բարակ շերտերով։ Պանիրը և ձուն քերել խոշոր քերիչով։ Համեմել սև պղպեղով և ավելացնել մայոնեզ։ Խառնել և մատուցել նռան հատիկներով զարդարած։

Աղ պետք չէ․ կարելի է բավարարվել մայոնեզով, իսկ եթե ձեզ համար այն անալի կլինի, ապա հոգ չէ, կարելի է նաև մի փոքր հավելել աղ։


Понравилась статья? Поделиться с друзьями: