Գեղեցկուհի երգչուհի Լիլուն երեկ տոնել է ծննդյան օրը։ Այսօր հրաշագեղ ապագա մայրիկը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով իր նոր լուքը։ Լիլուն ծննդյան օրվա համար սպիտակ ոճային զգեստ է ընտրել։ Այն փոռիկներով է, գեղեցիկ ու հմայիչ։
Սպիտակ ծաղկավոր զգեստը հետաքրքիր կարվածք ունի՝ մեջը կարված ռեզիններով, որոնք ընդգծում են գեղեցկուհու մարմինը։ Նա զգեստը համադրել է հարմարավետ ապորտային ոճի կոշիկների հետ, որոնք սպիտակ են՝ պատված սև աստղիկներով։
Բավականին վառ դիմահարդարումը հրաշք Լիլուն ակցենտ է դարձրել իր տոնական օրվա համար։ Մազերը հետաքրքիր ձևով հավաքված են՝ կերպարին նրբություն հաղորդելով։
Լուսանկարներում Լիլուն քայլում է փողոցում՝ կանաչեպատ տարածքով։ Նրա կերպարն անչափ գեղեցկացնում են արևի շողերը, որոնց շնորհիվ նա պարզապես շողշողում է։
Հենց այս զգեստով էլ Լիլուն ընկերների ու ընտանիքի հետ տոնել է ծննդյան տարեդարձը՝ տանը՝ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում։