Գայանե Բալյանին շատերը կհիշեն։ Դերասանուհին այժմ էկրաններին չի երևում, սակայն նրա կերտած դերերն այնքան տպավորիչ և հիշարժան էին, որ նրան հեռուստադիտողը այժմ էլ հիշում է և հաճախ մեկնաբանություններում նշում, որ կցանկանային կրկին տեսնել Գայանեին էկրաններին։

Նրա մասնակցությամբ հեռուստասերիալները սիրվում էին, իսկ նրա կերտած դերերը՝ գովաբանվում։ Գայանեի մասնակցությամբ սիրված հեռուստասերիալներից մեկն էլ «Հրեշտակների դպրոց» պատանեկան սերիալն էր, որն անչափ սիրվել էր ինչպես դպրոցականների, այնպես էլ մեծերի կողմից։

Տեսեք՝ ինչպիսին է այժմ դերասանուհին։ Հեռուստասերիալի ցուցադրությունից հետո անցել են բավականին տարիներ, բայց Գայանեն նույն գեղեցկուհին է մնացել։

Նա համացանցային հարթակում պահպանում է ակտիվությւնը և այդ կերպ սերտ կապ ապահովում երկրպագուների հետ։ Դերասանուհու վերջին լուսանկարն առանց շպարի է։ Նա, ըստ երեևույթին, ցանկացել է ներկայանալ բնական գեղեցկությամբ։

Գայանեն հազվադեպ է հանրայնացնում իր լուսանկարները։ Նա հիմնականում կիսվում է բնապատկերներով։