Հավով անչափ համեղ գյուղական ապուր, որը հրաշալի ընթրիք կլինի


Օրերը դանդաղորեն ցրտում են և բոլորս էլ նկատում են, որ տաք թեյը և հատկապես տաք ապուրները քիմքին անչափ հաճելի են դարձել։ Ապուրները հազարավոր բաղադրատոմսերից ընտրել ենք այս մեկը և սիրով ներկայացնում ենք ձեզ և առաջարկում պատրաստել և վայելե ողջ ընտանիքով։ Այս բաղադրատոմսը պատկանում է գյուղացի մի կնոջ, որը սիրով տարածել է։

Անհրաժեշտ է՝

Հավ

Ջուր — 2 լ

Գազար — 1 հ․

Կարտոֆիլ — 2 հ․

Սոխ — 1 հ․

Բուսայուղ — 3 ճ․գ․

Խմոր՝

Հավկիթ — 1 հ․

Կաթ — 50 մլ

Ալյուր — 4-5 ճ․գ․

Թթվասեր

Խաշած մեկ հավկիթ

Կանաչի՝ ըստ ճաշակի

Ամբողջական հավը եփել, մանրացնել գազարը, այնուհետև պատրաստել սոխառած և լցնել խաշած  հավի արգանակի վրա, միացնել մանրացված գազարը և կարտոֆիլը, ապա  ավելացնել բզկտած հավը։

Առանձին փոքր ափսեում միախառնել մեկ հավկիթը և կաթը, հավելել ալյուրը՝ մաս-մաս, խառնել այնքան , մինչ կստացվի թթվասերի խտության խմոր և ծորացնել գրեթե պատրաստի ապուրի մեջ։

Եփել տասը րոպե, որից հետո մատուցել մեկ գդալ թթվասերով, խաշած հավկիթով և կանաչիով։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: