Համեղ ուտեստներ պատրաստելու համար բնավ հարկավոր չէ հատուկ հմտություններ ունենալ՝ համենայն դեպս տվյալ ուտեստի պատրաստման համար միայն ցանությունը բավական կլինի։
Ներկայցնում ենք մի ուտեստի բաղադրատոմս, որն անչափ դյուրին է պատրաստվում, ունի հասանելի բաղադրամասեր և պատրաստման համար հարկավոր կլինի շատ կարճ ժամանակամիջոց։
Եվ այսպես, հավի սրտիկներով տապակա պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Հավի սրտիկներ — 500 գ
Բուսայուղ — 2 ճ․գ
Սոխ — 1
Սխտոր — 1/2 թ․գ․
Կորիանդր — 1/2 թ․գ․
Պապրիկա — 1/2 թ․գ․
Օրեգանո — 1/2 թ․գ․
Սև պղպեղ — 1/2 թ․գ․
Սոայի սոուս — 2 ճ․գ․
Մեղր — 1 թ․գ․
Ջուր — 125 մլ
Խնձորի քացախ — 1 թ․գ․
Կանաչ սոչ
Մաղադանոս
Իսկ երբ ադեն բոլոր մթերքներրը պատրաստ են, անցնենք պատրաստման գործընթացին։ Եվ այսպես, սրտիկները հարկավոր է մաքրել ավելորդ հատվածներից և ծեծել, այնուհետև համեմել, միացնել նաև սոայի սոուսը, մեղրը, մի լավ խառնել և թողնել 15 ր, ապա տապակել բուսայուղում։
Պատրաստման ողջ մանրամասներին ծանոթացեք վարը կցված տեսանյութում։