Հավի կրծքամիսն այս բաղադրատոմսով պատրաստում են ռեստորանում․ նուրբ, հյութեղ և անչափ համեղ


Բերել ենք հավի կրծքամսի մի բաղադրատոմս, որի օգնությամբ դուք կստանաք ամենանուրբ մսային ուտեստը, որի համից չեք կշտանա։ Հավի կրծքամիսն այս մոտեցմամբ պատրաստում են ռեստորաններում։ Այդ պատճառով էլ ռեստորանային ուտեստներն այդչափ տարբերվում են տանը պատրաստված ուտեստներից։

Անհրաժեշտ է՝

Հավի կրծքամիս — 3 հ․

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարագ — 60 գ

Ալյուր — 60 գ

Սոուս

Սխտոր — 2 ատամիկ

Կարագ — 20 գ

Մեղր — 3 ճ․գ․

Սոյայի սոուս — 4 ճ․գ․

Մաղադանոս՝ ըստ ցանկության

Եվ այսպես, անցնենք պատրաստման գործընթացին․ հավի կրծքամսի վրա ճեղքեր բացեք, ինչպես տեսնում եք կցված լուսանկարում։

Համեմեք աղով և պղպեղով, որից հետո շաղախեք ալյուրով և երկու կողմից տապակեք բուսայուղում։ Երբ կտեսեք, որ միսը ոսկեգույն ախորժելի երանգ է ստացել, կարագ հավելեք, ապա լցրեք մանրացված սխտորը։

Այժմ լցրեք մեղրը, սոյայի սոուսը, տարածեք այն թավայում, այնուհետև շրջեք միսը մյուս կողով և մի քանի րոպե ևս տապակեք սոուսում։ Մատուցեք մանրացված մաղադանոսով։ Նուրբ, հյութեղ և անչափ համեղ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!