Ռուս արտիստները սիրված և գնահատված են նաև Հայստանում։ Նրանց շարքերում կան այնպիսի հայտնի արտիստներ, որոնք անչափ շատ են սիրում Հայաստանը և իրենց հարցազրույցներում հաճախ են նշում, որ հայ հանդիսատեսն աննկարագրելի էներգիա է փոխանցում և անչափ հաճելի է երգել նրանց համար։
Լյուբով Ուսպենսկայան, ով սիրելի է դեռ վաղ ժամանակներից, անկեղծացել է և պատմել Ադրբեջանում տեղի ունեցած մի իրադարձության մասին, որն իսկապես բացառիկ է։
Երգչուհին պատմում է, որ համերգային ծրագրի շրջանակում գտնվել է Ադրբեջանում և համերգից հետո ավելի նեղ միջավայրում հյուրասիրություւն է կազմակերպվել։
Երգչուհին անկեղծանում է և պատմում, որ բավականին արբած են եղել և նա սկսել է հայերեն երգեր կատարել, այնուհոտև մի պահ ուշքի գալով՝ նկատել է, որ ադրբեջանցի երաժիշտները դանդաղորեն լքում են հավաքույթի վայրը։
Վարը ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ այս մասին մանրամասն պատմում է Լյուբով Ուսպենսկայան և նվագում ու երգում «Հայստանիս հողին մեռնեմ» երգը։