Սիրված երգհչուհի Նունե Եսայանը վերջերս համացանցային ակտիվությունը մեծացրել է։ Ինչպես հայտնի է նրա երկրպագուներին՝ երգչուհին սիրում է ժամանակն անցկացնել խոհանոցում և առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջապես շտապում է խոհանոցում և որևէ համեղ ուտեստ պատրաստում՝ ուրախացնելով մտերիմներին։
Ուշագրավն այն է, որ Նունեն սիրով հանրայնացնում է պատրաստման ընթացքը և համեղ բաղադրատոմսերով կիսվում հետևորդների հետ։
Այս անգամ Նունե Եսայանը կրկին փայլել է խոհանոցում։ Նա պատրաստել է համեղ բլիթներ, որոնք յուրօրինակ են թե՛ բաղադրամասերով, թե՛ տեսքով և համոզված ենք՝ նաև յուրօրինակ համով։
Երգչուհին հատուկ բաղադրատոմս չի ներկայացրել, սակայն հոլովակում մանրակրկիտ ներկայացնում է պատրաստման ընթացքը։ Նունեն պատրստել է խմորային բլիթներ, որոնք համալրել է ձկով և բանջարեղենով։
Երգչուհու հրապարակած հոլովակն առաջարկում ենք դիտել վարը։ Այն այնքան հեշտ և արագ է պատրաստվում, որ բոլորի մոտ ցանկություն կառաջանա պատրաստել այն։