Հայաստանը հաղթանակների պակաս չի ունեցել և կշարունակի ունենալ ու ոչինչի կարող ընկճել հային, իսկ յհաղթանակներ մեզ շատ են հարկավոր։

Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ մեր երիտասարդ հայրենակիցը՝ Արսեն Հարությունյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ։ Լուրն արագորեն տարածում գտավ և անասելի ուրախություն ու հպարտություն պարգևեց հայերին։

Հաղթական լուրը մեծ ուրախություն է պարգևել ողջ հայությանը։ Եվրոպայի առաջնության խաղերն ընթանում են Հունգարիայում՝ մայրաքաղաք Բուդապեշտում։ Արսեն Հարությունյանը ազատ ոճային ըմբիշ է և մասնակցել է 61 կգ քաշային մրցարշավում։ Արսենի հակառակորդը եղել է թուրք Սուլյման Աթլին։

Հարությունյանը հակառակորդին հաղթել է սահմանված ժամանակից շուտ։ Հաղթանակը գրանցվել է 14։3 հաշվով։ Հարությունյանը դարձավ ոսկե մեդալակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Ի սրտե շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում բազում հաղթանակներ և շնորհակալ ենք հայկական դրոշը բարձր պահելու համար։

Չեմպիոնի հաղթական վայրկյաններին կարող եք ականատես լիել վարը կցված տեսանյութում, որը հպարտության անասելի մեծ զգացում է պարգևում։