Կրեմ ապուրները գնալով է՛լ ավելի են սիրվում։ Դրանք հինականում նախընտրում էին եվրոպացիները, բայյց վերջին շրջանում սիրելի են դարձել նաև հայերի կողմից։ Մենք արդեն մի քանի կրեմ ապուրների բաղադրատոմսեր ներկայացրել էինք, իսկ այժմ էլ ներկայացնում ենք հերթական կրեմ ապուրի բաղադրատոմսը, որն իսկապես շատ համեղ է և օգտակար։
Այս ապուրի հիմնական բաղադրիչը բրոկոլին է, որի օգտակար հատկությունների մասին խոսելն ավելորդ է։ Եվ այսպես, այս անչափ համեղ ուտեստը պատրաստելու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝
Սոխ, սխտոր
Նեխուրի ձողիկներ
Կարտոֆիլ
Բրոկոլի
Բուսական կաթ,կարելի է նաև սովորական կաթ
Սոխը և սխտորը բուսայուղում տապակել՝ հավելելով աղ և սև պղպեղ։ Ավելացնել նեխուրի ձողերը՝ խառնելով, հետո կարտոֆիլը՝ կրկին խառնելով:
Այս ամենի վրա ավելացնել եռացրած ջուր և եփել 10 ր: Միացնել բրոկոլին և եփել ևս մի 10 ր: Հետո լցնել կաթը, եփել մոտավորապես 7-8 ր(մինչև բրոկոլին փափկի):
Իսկ ամենավերջում այս ամենն անցկացնել բլենդերով և ստանալ համասեռ և կրեմային զանգված։ Բաղադրատոմսը պատկանում է Մարիաննա Վարդանյանին։