Անի Երանյանը վերջերս վերականգնել է ակտիվությունը։ Նա համացանցային տիրույթում ակտիվ հրապարակուներ է կատարում և բացի դա հետևորդների հետ շփումներ է հաստատում։

Օրերս դերասանուհին հարց ու պատասխան է կազմակերպել և պատասխանել երկրպագուներին հետաքրքրող հարցերին։ Հարցերի մեծ մասը վերաբերում էին դերասանուհու անձնական կյանքին։

Օրերս ակտիվ քննարկվում է Անի Երանյանի անձնական կյանքը և դա սկսեց այն բանից հետո, երբ Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը մեկը մյուսի ետևից հանրայնացնում էին անչափ մտերմիկ, ռոմանտիկ լուսանկարներ։ Անին և Մհերը այդ մասին որևէ մեկնաբանություն չեն կատարել և որևէ հարցի չեն պատասխանել։

Նմանօրինակ լռությունն ավելի է թեժացրել քննարկումները։ Հարց ու պատասխան ձևաչափում օգտատերերից մեկը դերասանուհուն հարցրրել է, թե նախկին Անիին ինչ խորհորդ կտար։

Անին պատասխանել է, որ շատ ժամանակ կանցկացներ հարազատների հետ։ Այս մասին մանրամասն դիտեք ստորև բերված տեսանյութում։