Անի Խաչիկյանը համացանցային հարթակում հրապարակում է կատարել, որտեղ ներկայացել է եղբոր հետ և կից գրառման մեջ շնորհակալ եղել նրանից, որ իրեն միայնակ չի թողել։

«Կյա՛նքս… ապրես, որ եկել ես, ինձ ստեղ մենակ չես թողել»,- մասնավորապես գրել է նա։ Ցանկանում ենք նշել՝ դերասանուհին եղբոր հետ համատեղ երբեք հրապարակումներ չէր կատարել և ցույց չէր տվել եղբորը, սա 1-ին դեպքն է։

Նրա եղբայրը Խաչիկյան Արմենն է։ Լուսանկարը դերասանուհին նաև մակագրել է՝ վրան նշելով՝ երազ։ Սկզբում հետևորդները կարծել են՝ Անին սիրելի ունի, բայց երբ դերասանուհին նշել է եղբոր անուն ազգանունը, ամեն բան պարզ և հասկանալի է դարձել։

Անին, սակայն, չի նշել, թե որտեղ էր եղբայրը, որտեղից է վերադարձել։

Հիշեցնենք՝ Անին ամուսնալուծվել է և միայնակ է մեծացնում որդուն, ինչի մասին անկեղծորեն խոսել էր վերջերս հարցազրույցներից մեկում՝ չնայած այն փաստին, որ դերասանուհին անձնական կյանքի վերաբերյալ նախընտրում է լռել։