Կանայք միաժամանակ միմյանց շատ նման, բայց և շատ տարբեր են: Հետաքրքիր է, երբ միևնույն կնոջը կարող է տարբեր գնահատականներ տրվել տարբեր մարդկանց կողմից: Այսօր շատ կանայք ունեն ընդհանուր և միանման դիմագծեր, բայց իհարկե իգական սեռի ներկայացուցիչներից ոմանք տարբերվում են առանձնահատուկ հմայքով , գրավչությամբ և խելացիությամբ:
Կատարյալ կինը յուրահատուկ է ամեն ոլորտում:
Երբ նա իր առջև որևէ նպատակ է դնում, ապա պատրաստ է փնտրել ու գտնել տարբեր ճանապարհներ, ավելին, նույնիսկ իր հաստատակամության ու վճռականության շնորհիվ կարող է աշխարհն իր շուրջ փոխել:
Այս կենդանակերպի նշանի տակ ծնված կինն իսկական նվեր է տղամարդկանց համար:Նա մշտապես ձգտում է ինքնակատարելագործման: Այս կենդանակերպի կին-նշանը շատ է սիրում ճանապարհորդել աշխարհի տարբեր վայրերում, երբեմն իրեն թույլ է տալիս արկածախնդրություն: Բայց այս ամենի հետ մեկտեղ կարևորում ու գնահատում է իսկական անկեղծ սերը: Նա հավատարիմ է և անկեղծ:
Ջրհոս կենդանակերպի նշանի տակ ծնված կինը ամենացանկալին է յուրաքանչյուր տղամարդու կյանքում:
Համաստեղության նշանի այս ներկայացուցիչը, ինչպես ցանկացած այլ ռոմանտիկ անձնավորություն, շատ է սիրում անակնկալներ ստանալ սիրելիից: Նա բաց է ամեն նորի համար և չի վախենում այն խնդիրներից, որոնք կարող են հայտնվել իր ճանապարհին: