Ժամանակակից խոհանոցը գնում է դեպի ուտեստի դյուրին պատրաստման ընթացք։ Գրեթե բոլորն էլ սիրում են հեշտ պատրաստվող, բայց և համեղ ուտեստներ։ Աշխատանքային օրվա ավարտին սնվել և ուժերը վերականգնել ցանանում են բոլորը։

Առաջարկում ենք պատրաստել մի ուտեստ, որի պատրաստման համար խանութ գնալ հարկավոր չի լինի։ Վստահ ենք, որ բոլոր մթերքները կգտնվի ձեր սառնարանում։
Անհրաժեշտ է՝
Կարտոֆիլ — 4 հ․
Հավկիթ — 2 հ․
Կանաչ սոխ — մի քանի ճյուղ
Աղ, պղպեղ, բուսայուղ

Եվ ահա այս մի քանի բաղադրիչով, որոնք կգտնվի յուրաքանչյուրի սառնարանում, սկսենք պատրաստել։ Այն ունի պիցցայի տեսք և շատ համեղ համ։

Սկզբի համար քերիչով անցկացրեք կեղևահանած, լվացված կարտոֆիլները, աղ և պղպեղ լցնել, միախառնել, ապա բուսայուղով թավայի մեջ քերած կարտոֆիլը ձեռքերով քամել և տապակել ինչպես պատկերված է կից լուսանկարում։

Համեմել մանրացված կանաչ սոխով։ Պատրաստման ընթաքին մանրամասնորեն կարող եք հետևել վարը կցված տեսանյութում։