Երևի չի գտնվի մարդ, ով չի սիրի կարտոֆիլով կարկանդակներ ուտել։ Դրանք կարելի է ճաշակել ընդմիջմանը, նաև քաղցր թեյի հետ, որն անմահական համադրություն է։ Ներկայացնում ենք կարկանդակների ամենափափուկ և արագ բաղադրատոմսը։ Մածունով, սոդայով խմոր։ Այս խմորով հարկ չի լինի սպասել խմորի հասունացմանը։

Անհրաժեշտ է՝
1 հավկիթ
0,5 թ/գ աղ
1 բաժակ մածուն
0,5 թ/գ սոդա
1 ճ/գ ձեթ
450 այնքան ալյուր, որ ստացվի փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր։

Ալյուրի վրա փոսիկ անել և լցնել աղ, ապա կոտրել հավկիթը, փոսիկի մեջ խառնել, այնուհետև մածունին միացնել սոդան, խառնել և լցնել ալյուրի վրա։

Սկզբնական հատվածում խմորը միախառնել գդալով, ապա երբ այն արդեն դժվար է կխառնվի, տեղափոխել ալյուրոտ սեղանի վրա և հունցել մինչ պատրատ կլինի։ Թողնել խմորը 10 ր հանգստանա:

Բաժանել 15 հավասար գնդի, դնել միջուկը, լավ փակել, որ չբացվի, ապա տապակել տաք բուսայուղում՝ կարը դեպի ներքև: Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։