Փոքրիկ երգչուհի Նանուլը համացանցային իր հարթակում ակտիվ է։

Նա դպրոցական է, սակայն դասերի, պարապմունքների, պարային ժամերի և իհարկե համերգների հետ միասին կարողանում է հասցնել նաև ակտիվ մնալ համացանցում և շփումներ պահպանել իր հետևորդների, երկրպագուների հետ։ Նանուլը նոր հրապարակում է կատարել և անչափ գեղեցիկ լուսանկարներ հանրայնացրել։

Դրանք արևային են, գունավոր։ Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ երգչուհին արձակուրդում է և հրաշալի ժամանակ է անցկացնում։ Նա լուսանկարներին կից գրել է․ «Կարծես հեքիաթի մեջ լինեմ»։ Նա իր հանգիդտն այս անգամ վայելում է Դուբայում։

Երգչուհին այցելել է Դուբայում հայտնի մանկական մեծ այգիներից մեկը, որտեղ ասես մուլտֆիլմի համար նախատեսված մեծ ու ընդարձակ սրահներ լինեն։

Եվ, իսկապես, Նանուլի հանրայնացրած լուսանկարներն ասես հեքիաթից լինեն, որտեղ ամեն բան զարդարված է ծաղիներով, շատ ծաղիկներով։ Ծաղկաշատ այդ լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։