Թեթև, հեշտ պատրաստվող և անչափ համեղ աղցանի բաղադրատոմս ենք բերել, որը մանրամասնորեն սիրով կներկայացնենք ձեզ։ Պատրաստեք և վայելեք ինչպես ճաշին, այնպես էլ ընթրիքին։

Հավատացած եղեք, որ այն կհավանեն շատերը։ Կարելի է համադրել կարտոֆիլային, փլավային և այլ տարատեսակ հմնական ուտեստների հետ։ Կաղամբով և ծովախեցգետնի ձողիկներով թեթև աղցանը անտարբեր չի թողնի ոչ ոքի։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
500 գ կաղամբ
2-3 հ․ վարունգ
400 գ պահածոյացված եգիպտացորեն
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
Աղ, սև պղպեղ (սև պղպեղն այս աղցանի մեջ պարտադիր բաղադրիչ է)
Թթվասեր+մայոնեզ
⠀

Կաղամբը բարակ կտրատել և աղով մի քիչ տրորել: Ավելացնել մյուս բաղադրիչները ու համեղագույն աղցանը պատրաստ է: Ինչպես նկատեցիք այն պատրաստվում է րոպեների ընթացքում։

Հարմար է ինչպես անսպասելի հյուրեր ունենալու դեպքում, այնպես էլ աշխատանքային ծանր ու հոգնած ավարտին արագ պատարաստելու համար։ Պատրաստեք և վայելեք։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։