Առաջարկվող բաղադրատոմսով այնքան փափուկ և նուրբ թխվածքաբլիթներ են ստացվում, որոնք հալվում են բերանում։ Պատրաստման պրոցեսում դժվարությունների չեք բախվի։ Այն, հավատացնում ենք՝ կհավանեն թե՛ փոքրիկները, թե՛ մեծերը։

Կաթնաշոռով նուրբ թխվածքաբլիթները կարելի է երեխաների պայուսակում դնել։ Այն իդեալական նախաճաշիկ կլինի։

Անհրաժեշտ է՝

Միջուկի համար օգտագործեք ինչպես եփած խտացրած կաթ, այնպես էլ ցանկացած ջեմ կամ ցանկացած տեսակի կրեմ։

Միախառնել բոլոր բաղադրամասերը, ստանալ ձեռքերին չկպչող, ձիգ խմոր և թողնել սառնարանում 30 ր։ Դուրս բերել, գրտնակով ստանալ մեծ քառակուսի, որն էլ անհրաժեշտ կլինի բաժանել զոլերի: Զոլերի սկզբնամասում դնել միջուկ, փաթաթել և թխել ջեռոցում 25-30 ր 180 աստիճանում։

Եթե կցանկանաք, մատուցեք շաքարի փոշով պատված։ Կարող եք վայելել թեյով կամ սուրճով։ Կցված լուսանկարները օգտակար կլինել։ Շաքարի քիչ պարունակության շնորհիվ կարելի է մատուցել նաև շատ փոքրիկներին, իհարկե առանց քաղցր միջուկի։