Կա՞ 1 հոգի, ով մեր սիրված արտիստին չի սիրում․ Արթուր Աբրահամը հայ լեգենդար արտիստի հետ


Արթուր Աբրահամը Հայաստանում է և վայելում է իր օրերը հայրենքում․ հանդիպումներ ունենում ընկերների, կոլեգաների և ընտանիքով շրջում Հայսատանի գեղատեսիլ վայրերով և ժամանակը հինականում  անցկացնում Երևանում և վայելում այն։

Այս օրերին աշխարհահռչակ բռնցքամարտիկը հանդիպում է ունեցել կենդանի լեգենդ Հարութ Փամբուկչյանի հետ։ Նրանք ժամանակն անցկացրել են Երևանում, զբոսնել, վայելել ինչպես Երևանը, այնպես էլ միասին անցկացրած ժամանակը։

Եվ իհարկե Արթուրը պահն անմահացրել է և լուսանկարը հրապարակել համացանցային իր հարթակում ու հպարտացել իր և լեգենդար երգչի հետ ունեցած  յուրատեսակ մտերմությամբ։

Լուսանակրին կից բռնցքամարտիկը գրել է․ «Մեր սիրելի և հարգված երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ զբոսնում էինք Երևանում. Կա՞ 1 հոգի ով մեր սիրված երգիչ Ձախ Հարութին չի սիրում»։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել ջերմագին խոսքերի, որոնք ուղղված են Արթուրին ու Հարութին։ Օգտատերերը հպարտացել են ինչպես հայ արտիստով, այնպես էլ բռնցքամարտիկով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!