Ծնվել է Ջասթին Թիմբերլեյքի և Ջեսիքա Բիլլի երեխան


Արևմտյան ԶԼՄ-ները հայտնել են՝ երեսունինն ամյա Ջասթին Թիմբերլեյքը և երեսունութամյա Ջեսիքա Բիլլը կրկին ծնողներ են դարձել։ Ըստ լուրերի՝ զույգը որդի է ունեցել շաբաթվա սկզբին, և հիմա Ջեսիքան ամուսնու, նորածնի և հինգամյա որդու՝ Սայլասի հետ պապարացիներից թաքնվում է իր տանը։

Պարբերականը շեշտել է՝ Բիլլի մայրը՝ վաթսունհինգամյա Քիմբերլին, շաբաթվա մեծ մասն անցկացրել է նորածնի և դստեր հետ։

Ո՛չ Ջեսիքան, ո՛չ Ջասթինն այս տեղեկությունը չեն մեկնաբանել։ Լուրն իսկապես անսպասելի էր աստղային զույգի երկրպագուների համար․ ոչ ոք չէր էլ կասկածում, որ Բիլլը հղի է։ Վերջին անգամ Ջեսսիքան և Ջասթինը հանրության առաջ հայտնվել են փետրվարի սկզբին։ Այն ժամանակ դերասանուհու փորիկը նկատելի չէր։

Մարտի սկզբին Բիլլը հրապարակել է իր ծննդյան օրվանից լուսանկար, որի վրա լայն զգեստ է կրում։ Լրագրողների կարծիքով՝ նա այդ ժամանակ հղիության չորրորդ ամսին էր։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!