Այսօր առաջնեկների գալստյան ուրախալի օր էր. օրը բավականին առատ ու հագեցած եղավ նոր ծնունդների տեղեկություններով: Բացի նրանից, որ այսօր ծնվեց Մ. Ծառուկյանի և Ա. Գաբրիելյանի բալիկը, լույս աշխարհ է եկել նաև մյուս աստղային հայտնի զույգի առաջնեկը:
Այս մասին տեղեկություն է հանրայնացրել նորածին փոքրիկի հայրը՝ Դավիթ Աղաջանյանը: Նա իր ինստագրամյան հարթակում մի փոքրիկ տեսանկարահանում է հանրայնացրել՝ բարի գալուստ մաղթելով իր զավակին:
Հոլովակին կից Դավիթը կցել է երեխայի ծննդյան ամսին ու ամսաթիվը: Ա. Դովլաթյանն էլ իր հարթակում է կիսվել այս ուրախալի նորությամբ:
Նա գրել է, որ ծնվել է իրենց սիրելի ծաղիկը: Հայտնի է, որ նորածինը դստրիկ է: Հիշեցնենք, որ զույգն արդեն երկրորդ տարին է, ինչ ամուսնացած է, իսկ բալիկի ծնունդը նրանց համար չափազանց սպասված ու հաճելի իրողություն է:
Մինչ այս Աննան հաճախ էր իր հետևորդներին պատմում Դավիթի հոգատար ու սիրալիր վերաբերմունքի մասին: