Հայկական շուկան լի է անուշաբույր ծիրանով։ Ձեռք բերեք և պատրաստվեք ծիրանի անուշ հյութ, որը վայելեք ձմռանը։ Ճիշտ է, ամառվա այս տապին փոքր-ինչ դժվար է պատրաստել, բայց ասում են, որ ամառվա փուշը ձմեռվա նուշն է։
Եվ այսպես, անհրաժեշտ է՝
Ծիրան — 6 կգ
Ջուր — 5-5,5 լ
Շաքար — 750 գ
Լվացած ծիրաններից հեռացնել կորիզները և կորիզահան պտուղները տեղափոխել բավականին կաթսայի մեջ։ Այստեղ 6 կգ ծիրանի համար օգտագործված է տասնհինգ լիտրանոց կաթսա։ Խորհուրդ է տրվում օգտագործել հասած, փափուկ պտուղները։
Ջուրը լցնել այնքան, որ պտղից 2-3 սմ բարձր լինի։ Դնել կրակին և պարբերաբար խառնել մինչ եռալը։ Եփել այնքան մինչ ծիրանը կփափկի և կբզկտվի, ապա 10-15 ր եփելուց հետո պարունակություն անցկացրեք մաղով։ Ավելացրեք շաքարավազը, միախառնեք։
Շարունակել եփել ևս 5 ր, հեռացրեք փրփուրը, ապա լցրեք բանկաները և հերմետիկ փակել։ Կարելի 3-4 ր ստերիլեզացնել։