Խրթխրթան ու նրբահամ թխվածքաբլիթներ պատրաստելու հրաշալի տարբերակ


Խրթխրթան ու նրբահամ այս թխուկները պատրաստելիս պետք է ունենանք հետևյալ բաղադրիչային շարքը.

Հարյուր տասներեք գրամ փափուկ, կիսահալ կարագը տրորում ենք, հետո գործընթացը շարունակում ենք շաքարի ու քիչ աղի հավելումով: Հարելով ստանում ենք սպիտակոտ, կրեմատիպ մասսա:

Այս կրեմատիպ մասսային մեկ հավկիթի դեղնուց, վանիլային էքստրարկտ (օշարակ), մեծ ճաշի գդալ սերուցք ենք ավելացնում: Նորից մինչ համասեռության գալը խառնում ենք, ապա վրան ալրափխրեցուցչային շաղախ խառնում՝ երկու էտապով:

Եռանկյունաձև հատուկ տոպրակ ենք նախատապրաստում, ծայրից մի փոքր մկրատով կտրում: Խմորային ամբողջ մասսան տեղավորում ենք տոպրակի մեջ:

Տոպրակի ծայրին անցկացնում ենք կրեմների համար նախատեսված հատուկ երկաթե կաղապարային եզր, որը կրեմին, ինչպես նաև մեր խմորին ձևավոր տեսք կտա:

Թղթապատված տարայի վրա, վարդաձև տեսք տալով, իրար կողք-կողքի տեղավորում ենք խմորային մասսայի առանձին մասերը: Վարդաձև տեսք կարելի է ստանալ կաղապարի ծայրը մի շրջան պտտելով:


Понравилась статья? Поделиться с друзьями: