Խեղդվող այս ձկան ճակատագիրը նման է Արցախի ճակատագրին․ ուշագրավ պատմություն Տիգրան Խզմալյանից


Արցախը մեր  բոլորի հայրենիքն է, մեր տունը և վահանը։ Հենց նրանով ենք մենք ամուր ու պաշտպանված։ Այսօր քաղաքական զարգացումներն այնպես են զարգանում, որ  մեր հայրենիքի ճակատագիրը մտահոգում է բոլոիրիս։

Այս մասին քաղաքական վերլուծաբան, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը մշտապես նշում է, որ Արցախի համար պայքարել է պետք և լուրջ գործողություններ կատարել, նա նշում է, որ Արցախն ինքը պետք է որոշի քայլել փրկության ուղով։

Համացանցային  իր տիրույթում Խզմալյանը ձկան մասին մի պատմություն է պատմել և այն համեմատել Արցախի փրկության հետ։

Նա մասնավորապես գրել է․ «Ջրից ափ իրեն նետած այս խեղճ ու մոլորված էակը նման է Արցախին։ Մարդիկ փորձում են փրկել նրան՝ քարերից հետ քաշելով դեպի ծով՝ նրա հարազատ տարերքը։

Եթե նա կրկին ու կրկին ինքն իրեն դուրս չնետի ջրից՝ հրաժարվելով օգնությունից և խենթի պես ենթարկվելով կեղծ նշաններին ու չար ձայներին՝ ապա մենք միասին կփրկենք նրան»։


Понравилась статья? Поделиться с друзьями: