«Խաչիկն իմ մահն ա ուզում…». Տաթևիկ Ադումյանն ամուսնու հետ համատեղ հանգստից տեսանյութ է հրապարակել


Տաթևիկ Ադումյանն, ով վերջերս շատ է ճամփորդում, աշխարհը նորովի բացահյատման փուլում է։ Այս անգամ դերասանուհին ամռային հանգիստը նախընտրել է անցկացնել Մալդիվներում։ Դրախտային այս հնագստավայրում Տաթևիկը գտնվում է ամուսնու հետ։

Չնայած այն հանգամանքին, որ նա ամուսնու հետ համատեղ շատ հրապարակումներ կատարելուց զերծ է մնում, այնուամենայնիվ այս անգամ դերասանուհին մի քանի հրապարակումներ ամուսնու հետ կատարել է և ցույց տվել, թե որքան լավ է անցնում իրենց հանգիստը՝ ուրախ, զվարճալի և անմոռանալի։

Եվ այսպես, նա մի հոլովակ է ներկայացրել, որտեղ ամուսնու՝ Խաչիկի հետ պարում են, խմում և վայելում ժամանակը։

Իր խոսքում Տաթևիկը նշում է, որ ամուսինն իր մահն է ուզում, քանի որ առաջարկել է խմել։ Դերասանուհին չցանկանալով, սակայն, այնուամենայնիվ, կատարում է ամուսնու ցանկությունը և տեսախցիկի առջև խմում է։

Դերասանուհու հրապարակումը և զվարճալի կադրերն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!