Երեկ՝ սեպտեմբերի տասնյոթին, երգչուհի Սիլվա Հակոբյանը երկրորդ անգամ մայր է դարձել։ Երգչուհին հղիության ողջ ամիսներին սիրով կիսվում էր ընտանեկան ուշագրավ դրվագներով և կադրերով։

Մեծ ուրախությամբ երկրպագուներին հայտնեց հղիության մասին լուրը, այնուհետև ցույց տվեց, թե ինչպես են իմացել ապագա երեխայի սեռը և անչափ ուրախացել, որ երկրորդ անգամ դուստր են ունենալու։

Ընտանիքը վաղուց էր որոշել փոքրիկի անունը։ Երեխային շնորհել են Սառա անունը։ Այդպես է ցանկացել երգչուհու ավագ դուստրը՝ Միլան։

Փոքրիկի լույս աշխարհ գալու առիթով երգչուհին լուսանկար է հանրայնացրել ծննդատնից և ցույց տվել նոր լույս աշխարհ եկած Սառային։ Լուսանկարին կից Սիլվա Հակոբյանը գրել է․ «Երկար էի մտածում` կիսվե՞լ ձեզ հետ այսօրվա իմ երջանկությամբ, թե ոչ, բայց հասկացա, որ պետք է կիսվել և թշնամուն մեկ անգամ ևս ապացուցել՝ մենք եղել ենք կանք ու կշատանանք։

Բարով ես եկել լույս աշխարհ, իմ ՍԱՌԱ։ Քո ու մեր հրաշք մանուկների ծննդով, խաղաղություն, սեր ու միասնություն տիրի իմ Հայաստան Աշխարհում։ Շնորհավորում ենք երգչուհուն, և փոքրիկին խաղաղ և առողջ մանկություն ցանկանում։