Ինչպես գիտեն շատերը, լրահոսում պարբերաբար շրջանառվում է այն լուրը, իբրև առաջիկայում Աշոտ Փաշինյանը և Լոռու մարզպետի դուստրը կամուսնանան։

Հանրության քննարկումներն անգամ հասել էր այն պիկին, որ խոսում ու անվերջ քննարկում էին այն, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հյուր է գնացել Լոռու մարզպետի ընտանիքին և երեխաների ամուսնության մասին քննարկում-զրույց ունեցել։

Եվ անկախ այն հանգամանքից, որ բազմիցս ժխտվել է այս լուր, այնուամենայնիվ, խոսակցությունները չեն դադարում։

Եվ ահա այսօր լրագրողները ճեպազրույց են ունեցել Արամ Խաչատրյանի հետ։ Զրույցի ընթացքում հարցադրումներ կատարելով այսօրվա հուզող հացերի շուրջ՝ լրագրողը զրույցի ավարտին նաև անձնական բնույթի հարց ուղղեց։

Այն հարցին՝ արդյո՞ք ճիշտ են շրջանառավող լուրերն այն մասին, որ Փաշինյան ընտանիքի հետ առաջիկայում խնամիական հարաբերություններ կունենան, մարզպետը հստակ պատասխանեց, որ նման բան չկա և դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Նշել է, որ Փաշինյան ընտանիքը այցելել է իրենց, սակայն դա եղել է ընկերական հանդիպում, որի ընթացքում նման թեմա չի քննարկվել։ Տեսանյութը՝ կից։