Լիլիթ Հովհաննիսյանին հանրությունը հանրային վայրերում գրեթե չի տեսնում։ Երգչուհին ծննդաբերությունից հետո անգամ նոր հրապարակումներ չի կատարում։

Լիլիթը վայելում է իր նոր կարգավիճակը և խնամում ու մեծացնում որդուն։ Սակայն Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին նա չէր կարող չներկայանալ և այցելել է, փորձել փարատել իր հոգին և վերջին հրաժեշտը տալ մի մարդու, ով բոլորի համար եղել է ընկեր, ուսուցիչ և փորձառու առաջնորդ։

Նրա անժամանակ մահը սգում են բոլորը։

Երկրպագուների աչքից չի վրիպել Լիլիթի այցելությունը հոգեհանգստին և անգամ նկատել են՝ որքան տխուր ու հուզված է եղել վերջինս։ Մոտեցել էհարազատներին և սփոփանքի խոսքեր ասել։ Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է երկու օր առաջ։ Նա 63 տարեկան էր։

Եվ այդ տարիների ընթացքում թողել է այնպիսի ստեղծագործություններ, որոնք հավետ կապրեն, կփոխանցվեն սերունդներին։ Գրիգորիչի հոգեհանգստի արարողությունը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։