Լավաշը հացի տարածված տեսակ է, որը սկսել է լայն տարածում գտնել հենց հայերից։ Լավաշը վաղուց որպես խմորային շերտ կիրառվում է տարատեսակ ուտեստներում։ Օրինակ՝ լավաշից պատրաստված ռուլետային հազարավոր բաղադրատոմսեր կան, որոնք մեկը մյուսից համեղ են ու գրավիչ։ Այս նյութում կներկայացնենք դրանցից մեկը, որն ինչպես կզարդարի ձեր սեղանը, այնպես էլ կգրավի իր նուրբ ու փխրուն համով։
Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Լավաշ
Հավի կրծքամիս
Պինդ տեսաի պանիր
Սոխ
Աղ և պղպեղ՝ ըստ ցանկության ու ճաշակի
Ինչպես նկատեցիք բաղադրիչները քիչ և անչափ պարզ են, որոնք կարողանում ստեղծել իդեալական համային համադրություն ստեղծել։
Ձեզ մնում է լվանալ, մանրացնել թռչնամիսը, տապակել բուսայուղում, համեմել և կլոր կտրատած լավաշներից պատրաստել կոներ ու ամրացնել փոքրիկ փայտիկներով։
Դրանք պատել բուսայուղով և կարմրացնել ջեռոցում, հեռացնել փայտիկները, լցոնել տապակած թռչնամսով, վրան լցնել քերած պանիր, հալեցնել ջեռոցում և մատուցել վրան մանրացված սամիթով և կանաչ սոխով։ Պատրաստման ողջ մանրամաները՝ կցված տեսանյութում։