Լավաշով եռանկյունիներ․ իդեալական նախաճաշ, որի համից չեք կշտանա


Նախաճաշը օրվա ամենակարևոր բաղադրիչն է։ Բոլոր մասնագետները շարունակ պնդում են նախաճաշի կարևորության մասին, իսկ ականջալուր են լինում քչերը։ Հենց նախաճաշն է, որ օգնում էներգիա կուտակել և արդյունավետություն գրանցում աշխատանքում։Ոչ բոլորն են հասցնում պատրաստել։ Ներկայացնում ենք նախաճաշի մի բաղադրատոմս, որ կկարոշղանաք պատրաստել մի քանի րոպեում։ Համեղ է և հագեցնող։

Անհրաժեշտ է

Լավաշ

Պանիր

Հավկիթ

Կանաչի

Բուսայուղ տապակելու համար

Բաղադրիչների չափաբաժինները որոշում եք ինքներդ, քանի որ կախված է պատրաստման քանակից։

Եվ այսպես, միջին չափի ափսեի օգնությամբ լավաշից կտրեք շրջան, վրան քերեք պանիր, կոտրեք մեկ հավկիթ, հավելեք մանրացված կանաչի, ապա փաթաթեք ծրարի նման, թաթախեք հարած հավկիթի մեջ և տապակեք բուսայուղում երկու կողմից և վերջ․ վայելեք։ Պանրի և կանաչու տեսականին ընտրեք ինքներդ, ինչպես որ սիրում եք։

Նյութին կցված լուսանկարները կարող են օգնել, թե ինչպես կտրեք լավաշը, ստանաք ծրարի տեսք և այլ մանրուքների հարցում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!