Ինչպես հայտնի է Իրանի նախագահը, ով երեկ Վ․ Պուտինի հետ հանդիպման էր, երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2021 թվականի օգոստոսին և երեկ 1-ին անգամ պաշտոնական այց և հանդիպում է ունեցել ռուսաստանի ղեկավարության հետ։

Վ․ Պուտինի հետ ունեցած բանակցությունների ավարտից հետո Իրանի նախագահը նամազ է կատարել Կրեմլի պատերի ներսում։ Համացանցում անմիջապես տարածվեցին կադրեր այն մասին, որ Իրանի նախագահը երեկոյան նամազը կատարել է Կրեմլյան պալատում։

Այս իրադարձությւոնը լայն քննարկումների առիթ է դարձել ինչպես տարբեր երկրների համացանցային տիրույթում։ Կադրերում երևում է, որ Իբրահիմ Ռաիսին հատուկ նամազի համար նախատեսված գորգին առանց կոշիկների կանգնած, ձեռքերն առաջ պարզած կատարում է իր նամազը։

Հանդիպման ավարտից հետո Սերգեյ Լավրովն ամփոփելով այն՝ կարևորել է հանդիպումը և նշել, որ կառուցողական և բազմաբնույթ քննարկումներ են ունեցել տնտեսական, տարածաշրջանային և այլ կարևորագույն հարցերի վերաբերյալ։

Իրանի նախագահի նամազի վերաբերյալ կադրերը և ռուսաստանյան ղեկավարության հետ ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ մանրամասները կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։