Մեզ՝ հայերիս համար, հացը անփոխարինելի սնունդ է։ Շատերն առանց հացի ուղղակի չեն կարողանում հագենալ սննդից։

Հայերը հաց սկսկել են թխել դեռևս անհիշելի ժամանակներից։ Այսօր արդեն հայտնի է հացի բազմաթիվ բաղադրատոմսեր։ Այս նյութում ներկայացնում ենք իտալական հացի բաղադրատոմս։ Այն անչափ կհավանեք։ Հացի այս տեսակը կոչվում է Focaccia։ Վստահ եղեք, որ 1-ին անգամից շատ լավ հաց կթխեք։

Անհրաժեշտ է՝
Ամբողջական հացահատիկից ալյուր՝ 500 գ
Ջուր՝ 325 գ
Դրոժ՝ 10 գ
Ձիթայուղ՝ 2 ճ/գ
Մաննի՝ 20 գ

Երեսի շերտի համար չորացրած լոլիկ, ձիթայուղ, ռոզմարին և երկու տեսակի ձիթապտուղներ: Խմորը պետք է ձեռքով հունցել 10 ր: Հետո թողնել հանգստանա 40 ր տաք ջերմաստիճանում: 2-րդ փուլում արդեն խմորը բացել, երեսին շարել մթերքները, կրկին փակել և թողնել հանգստանա ևս 45 ր:

Թխել 200 աստիճանում 25 ր կես ժամ: Հանելուց հետո միանգամից պետք չէ կտրել, լավ կլինի թողնել մոտ 10 ր հանգստանա: Բարի ախորժակ։