«Ինչ լավ է, որ Արարատ լեռանը հեռվից ենք նայում․․․»․ Լիզա Ճաղարյանի դիպուկ գրառումը


Լիզա Ճաղարյանը լինելով հյատնի լրագրող՝ հաճախ է անդրադարձ կատարում ակտուալ թեմաներին։ Նա մեծ լսարան ունի և տարաբնույթ թեմաների շուրջ քննարկումների հարթակ է ստեղծում։

Այս անգամ հայտնի լրագրողը խոսել է որոշ հայերի անփութության, ունեցածը, մշակութային ժառանգությունը ոչ ճիշտ պահպանելու ու չմտահոգվելու մասին։

Եվ ահա Լիզա Ճաղարյանն այս մասին գրում է․ «Շատ հաճախ է մտքովս անցել` ինչ լավ է, որ Արարատ լեռանը հեռվից ենք նայում։ Հայե՛րս, հա՛, հե՛նց հայերս։

Եթե մի ժամանակ կեսկատակ էի ասում` մերը լիներ, հիմա քանի տեղից կփորեինք, շուշաբանդ կսարքեինք ու եսիմէլինչեր, որոնցից անպայման խորովածի հոտ կփչեր, ապա հիմա լրիվ լուրջ եմ մտածում ու ասում` Արարա՛տ ջան, ինչ լավ է, որ հեռու ես։

Ի դեպ, եթե որոշ միամիտների թվում է, որ Հիսուսի արձանից խորովածի հոտ չի գալու, ես իրեն անկեղծորեն խղճում եմ ու ցավակցում»։


Понравилась статья? Поделиться с друзьями: