Վերջին օրերին հայերի ուշադրության կենտրոնում են Քարդաշյան քույրերը՝ մասնավորապես Հայաստան այցելած Քիմն ու Քորթնին։ Իսկ ահա Քլոեն, ով Հայաստան էր եկել Քիմի հետ անցած անգամ, այլ ձևով է զարմացրել երկրպագուներին։ Հայուհին անակնկալ է մատուցել իր հայ երկրպագուներից մեկին՝ գալով նրա ավարտական երեկոյին։ Նա շնորհավորեց տղային, ապա միացավ խնջույքին և լիաթոք ուրախացավ։ Քլոեն երգում ու պարում էր «Դուխով» երգի տակ։ Հաճելի է տեսնել, որ աշխարհահռչակ հայուհին նման անակնկալներ է մատուցում, կրկնակի հաճելի, որ անակնկալը հային էր մատուցվել, էլ ավելի հաճելի, որ Քլոեն պարել է բոլորի հետ, ուրախացել ու երգեկցել հայերի՝ ազգը ոգևորող և ոգեշնչող «Դուխով» երգի տակ։
Համացանում ակտիվ քննարկվում է տեսանյութը։ Այն արդեն բավականին շատ դիտումներ է հավաքում։ Բոլորին դուր է գալիս, որ Քլոեն շեշտը դնում է հայկականի վրա և ցույց տալիս՝ ինչպես է պետք հայկական երաժշտության ներքո պարել։