Ինչպես պատրաստել տապակած ձուկ՝ լցոնով


Տապակած ձուկ շատերն են սիրում, իսկ այ լցոնած տարբերակը, վստահորեն, քչերն են փորձել։ Ներկայացնում ենք յուրահատուկ բաղադրատոմս՝ տապակած ձուկը՝ լցոնով։
Անհրաժեշտ բաղադրիչներ
2 ճաշի գդալ յուղ
1 — 2 գազար՝ մանր կտրատած
1 փունջ նեխուր
1 սոխ
1 հատ ձուկ՝ ըստ ճաշակի
1/2 բաժակ, 125 մլ սպիտակ գինի
Աղ և սև պղպեղ
Ուրց՝ ըստ ճաշակի
2 ճաշի գդալ բուսական յուղ

Հալեցնել կարագը կաթսայի մեջ, ավելացնել գազարը, նեխուրը, սոխը, թողնել մի փոքր փափկի, ապա կարմրացնել 25-ից 30 րոպե։ Վերջում ավելացնել գինին, աղ, սև պղպեղ և ուրց ցանել, խառնել և հանել կրակից։
Ձուկն ազատել ողնաշարից և գլխից՝ թողնելով պոչը՝ գեղեցկության համար։ Բացել մեջտեղից, երկու կողմից թեթև տապակել՝ 3-4 րոպե։ Ձուկը լցոնել լցոնով, կապել սննդային թելով և դնել նախապես 220 աստիճան C ջերմաստիճանով տաքացրած ջեռոցի մեջ։ Թողնել 10 րոպե, որպեսզի ձուկը մնա նուրբ։ Հանել ջեռոցից և մատուցել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!