Ինչպե՞ս է անցկացրել ծննդյան օրը Լիլիթ Կարապետյանը․ երգչուհին խոսել է տարիքի, որդու, ընտանիքի և ընկերության մասին․ հետաքրքիր մանրամասներ


90-ականներրից հյատնի ու սիրված երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր նշել է 46-ամյակը։ Տարեդարձը սկսել է կեսգիշերին․ ընկերները տորթով անակնկալ են մատուցել նրան։ Լիլիթը պատմել է, որ այդ օրը կեսգիշերին միշտ աշխատավայրում է լինում , քանի որ երգում է ակումբում։

Ընկերությունը մեծ տեղ է գրավում Լիլիթի կյանքում։ Նշել է, որ ընտանիքը առաջին տեղում է, սակայն լինում են այնպիսի իրավիճակներ, որ ընտանիքը երկրորդ պլան է մղվում։ Իսկ օրը ոչնչով չի նշանավորել երգչուհին, նշեց, որ «սիրտ չունի»։ Որդու՝ տասներկուամյա Կարենի և մայրիկի հետ տանն են անցկացրել։

Որդին կեսգիշերին զանգահարել է մայրիկին, շնորհավորել և ջերմ բարեմաղթանքներ ասել։ Երգչուհին հավելել է, որ տղայի հետ վերջին երկու տարում չափից դուրս կապվել են։

«Այնպիսի ծնող եմ, որ ապրում եմ Կարենով։ Երբ հանկարծ տրամադրություն չի ունենում, այն աշխարհում եմ հայտնվում»,- ասել է Լիլիթ Կարապետյանը և ավելացրել, որ այդպիսի մտածելակերպը հայկական թերություն է, որն իր մոտ ևս առկա է։ Անկեղծանում է, որ չի էլ հիշում երբևէ «չէ» ասե՞լ է որդուն, թե ոչ։

Երգչուհին կարևորել է այն հանգամանքը, որ որդին երբևիցե դա չի չարաշահել։ Լիլիթը տարիքի մասին խոսել չի սիրում ։ Նշել է, որ իրեն բոլորը մշտապես փոքր են ընկալում։ Երիտասարդության գաղտնիքը իր  լավատեսության մեջ է։


Понравилась статья? Поделиться с друзьями: