Ինչպե՞ս են հայտնի դեմքերը շնորհավորել Մարտի ութը


Մարտիության շնորհավորանքների տարափը շարունակվում է համացանցային հարթակում։ Որքան էլ թախիծ տիրի բոլորի սրտերում՝ իրավիճակով պայմանավորված, սակայն շատերը շարունակում են շնորհավորել միմյանց՝ բարձրացնելու հարազատների տրամադրությունը։

Շնորհավորական հրապարակումներով հանդես են եկել նաև հայտնի դեմքերն ու արտիստները։ Լիլիթ Կարապետյանն իր նկարն է հրապարակել՝ շնորհավորելով բոլոր տիկնանց տոնի առիթով։

Սոնա Ռուբենյանը հրապարակել է իր և մայրիկի լուսանկարը Ամերիկայի Կալիֆորնիա նահանգից։ Նա լուսանկարով շնորհավորել է իր մայրիկին։

Ամերիկայից մայրիկի հետ լուսանկար է հրապարակել նաև հայտնի հաղորդավար Արա Ղազարյանը՝ իր անսահման սերն արտահայտելով մայրիկի հանդեպ։

Հովհաննես Ազոյանը լեռնային տեսարանի ֆոնին հրապարակել է իր և սիրելիի լուսանկարը՝ կից տեղադրելով սև սրտիկ։

Շնորհավորական ինքնատիպ հրապարակմամբ է հանդես եկել նաև Մկրտիչ Արզումանյանը։ Նա տեղադրել է իր հումորային լուսանկարներից մեկը՝ գրելով․

«Ահա և վրա հասավ մեկամսյակը։ Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեր գեղեցիկ տոնը: Լինեք ուրախ, առողջ և անհոգ»,- գրել է դերասանը՝ ավելացնելով շնորհավորանքի ռուսերեն և անգլերեն տարբերակները։


Понравилась статья? Поделиться с друзьями: