Օրեր Առաջ Գուրգեն Դաբաղյանի ծննդյան օրվա առիթով Դուբայ մեկնած Իննա և Գուրգեն զույգը դեռևս գտնվում է այնտեղ։ Իննան իրապես վայելում է ամուսնու հետ կատարած ռոմանտիկ ճամփորդությունը, իսկ հետաքրքիր դրվագների ու զգացողությունների մասին պատմում է իր սոցհարթակում։

Իննայի տեղադրած կադրերից հասկանալի է դառնում, որ զույգը ոչ միայն հետաքրքիր օրեր է անցկացնում, այլ նաև զվարճանում է միասին։ Իննայի տեղադրած կադրերում երբեմն լսվում է Գուրգենի ձայնը, ով նկատողություններ է անում կնոջը։

Զույգն այսօր ապակեպատ հետաքրքիր կառույցում են եղել։ Իննան տեղադրած կադրերին կից գրել է, որ սկզբում շատ վախեցել է կանգնել բարձրության վրա գտնվող ապակու վրա, բայց լուսանկարվելու համար գնացել է այդ քայլին։

Իննան ցուցադրել է, որ շենքի մի կողմից երևում է Դուբայի հին հատվածը, իսկ մյուս մասում՝ նոր։ Իննայի տեսանյութն ավարտվել է Գուրգեն Դաբաղյանի շարժումների անիմացիոն կադրերով, ինչը բավականին զվարճալի է։