Ինձ շատ արագ անհրաժեշտ է գտնել այս կնոջը․ Զառա Արամյանի հրատապ գրառումը


Հաղորդավարուհի, դերասանուհի, սիրված արտիստուհի Զառա Արամյանը բավականին ակտիվ է սոցտիրույթում։ Նա ուշագրավ հրապարակումներ, գրառումներ է կատարում և մեկնաբանություններում քննարկումներ առաջ բերում։

Այս անգամ Զառա Արամյանը մի գրառում է կատարել, որի նպատակը մի կնոջ գտնելն էր։ Լուսանկարը, որը դերասանուհի, հաղորդավարուհին հանրայնացրել է, արվել է 88-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Լուսանկարում պատկերված կինը երեք երեխաների հետ է։

Զառա Արամյանը մասնավորապես գրել է․ «Սիրելի՛ իմ ընկերներ, ունեմ ձեր օգնության կարիքը։ Ինձ շատ արագ անհրաժեշտ է գտնել այս կնոջը։ Խնդրում եմ, ով ունի որևէ տվյալ, գրեք ինձ։ Հիշեցնեմ, որ այս նկարը արվել է ավերիչ երկրաշարժի հետքերով…»։

Կարճ ժամանակ անց օգտատերերն անմիջապես կարողացել են օգտակար լինել և տրամադրել կնոջ հեռոխասահամարը, որից հետո հաղորդավարուհին գրառմանը հետգրություն է ավելացրել, որտեղ մասնավորապես գրել է․ Հ.Գ. Վա՜յ իմ քաղցր ու հավատարիմ ընկերներ, ճիշտ 13 րոպե անց գտաք և փոխանցեցիք այս հերոսուհու հեռախոսահամարը․ Ոնց եմ ձեզ բոլորիդ ես ՍԻՐՈՒՄՄՄ»։

Օգտատերերից մեկը նույնիսկ ցույց էր տվել կնոջ նոր լուսանկարն արդեն թոռնիկների հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!