Ինգա և Անուշ Արշակյանններին շատերն են հիշում։ Քույրերը մշտապես հանդես են եկել ոճային կատարումներով և հատկապես գրավել եվրոտեսիլյան իրենց կատարումով, որն անչափ հայկական գույներով ներկայացրեցին։
Նրանց կերպարային ուշագրավ մոտեցումը գրավիչ էր և ստիպում էր արտիստներին մնալ անմոռանալի։
Քույրերը մշտապես հանդես են եկել բացառապես միասին։ Այնուհետև քույրերից մեկը՝ Ինգա Արշակյանը, ամուսնացավ, ով արդեն մի քանի տարի է ինչ բնակություն է հաստատել Ամերիկայում։
Նա հրաշալի ընտանիք ունի, որտեղ մեծանում են երգչուհու երկու զավակները։ Ինգայի առաջնեկը աղջիկ է, ում շնորհել են Մարիա անունը։ Փոքրիկ գեղեցկուհին հինգ տարեկան է։
Իսկ երկրորդ երեխային տվել են Միքայել անունը։ Ինգան երգարվեստում դադար է վերցրել և զբաղվում է երեխաների դաստիարակությամբ։
Նա մի առիթով նշել է, որ 2 երեխաներն էլ բավականին երաժշտասեր են։ Երգչուհին հավելել է՝ մոտ ապագայում կվերսկսկի երգչուհու կարիերան, սակայն արդեն հանդես կգա առանց քույրիկի՝ որպես մեներգչուհի։