«Իմ լավագույն ընկերը»․ Անահիտ Սիմոնյանի ջերմ և հուզիչ հրապարակումը


Անահիտ Սիմոնյանը շարունակում է իր կյանքի ակտիվ կենսակերպը և այդ մասին պարբերաբար ցույց տալիս համացանցային իր տիրույթում։

Անահիտը գործունեության մի քանի ոլորտ ունի։ Բացի նրանից, որ նա երգչուհի է (թեպետ բազմիցս նշել է, որ երգելն իր համար հոբբի է), նա հագուստի դիզայներ և մոդելավորող է, նաև ունի արագ սննդի կետ։

Հայկոյի անժամանակ մահից հետո Անահիտը նոր թափով սկսեց աշխատել և մի առիթով էլ նշել էր, որ որդուն միայնակ է մեծացնում և այդ հարցում իրեն ոչ ոք չի օգնում, իսկ ինքը պարտավոր է լավագույնը տալ Արմանին։

Անահիտն իր օրվա մեծ մասը որդու հետ է անցկացնում և ինչպես ինքն է հաճախակի նշում՝ դա գերագույն հաճույք է։

Այս անգամ Անհաիտը Արմանի հետ համատեղ հերթական լուսանկարրն է հանրայնացրել, որն անչափ մտերմիկ մթնոլորտում է։ Լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Իմ լավագույն ընկերը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: