Արդեն տեղեկացրել էինք, որ ամերիկաբնակ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երկրորդ անգամ է մայրացել։ Նա երկրորդ անգամ որդի է ունեցել։ Երիտասարդ ծնողները երկրորդ որդուն շնորհել են Ադամ անունը։

Ադամը և Շուշաննան արդեն տանն են։ Դերասանուհուն ամուսինը և ավագ որդին՝ Միկան, մեծ ուրախությամբ են դիմավորել։ Ադամը յուրատեսակ երջանկություն է բերել ընտանիքին և կրկնապատկել ընտանեկան երջանկությունը։

Փոքրիկ Ադամին, ում ծնողները դեռ չեն ցանկանում հանրայնացնել, տանը դիմավորել են թեմատիկ փուչիկներով և գեղեցիկ ձևավորմամբ։

Շուշաննան մի քանի հոլովակներ է հանրայնացրել, որտեղ իրենց երջանկությունից մի քանի հատվածներ է ցույց տվել։

Հրապարակումներում կարելի է նկատել նաև Թագուհի Օհանյանին, ով Շուշաննայի բոլոր ուրախ առիթներին ներկա է և կիսում է նրա հետ ուրախությունն ու երջանկությունը։

Նշենք, որ Թագուհի Օհանյանի որդին Շուշաննայի ավագ որդու կնքահայրն է։ Շուշաննա Թովմասյանին շնորհավորում ենք երկրորդ անգամ մայրանալու առիթով և լավագույնը մաղթում։ Մանրամասները՝ տեսանյութում։