«Ի՞նչ կասեք, նեոբոլշիկ անձնական օգտագործման քաղաքա-տգետներ». Լևոն Շիրինյանի ուշագրավ խոսքը


Քաղաքագետ Լ. Շիրինյանը հռետորական հարց է ուղղել հայ այն քաղաքագետ հորջորջված վերլուծաբաններին, ովքեր համառորեն պնդում են, թե հայկական հեղափոխության հետևում այլ ուժեր են կանգնած ի դեմս Սորոսի:

Քաղաքագետը, վկայակոչելով այս օրերին Խաբարովսկում ծայր առաջ ակտիվ բողոքի հավաքները, որոնց ժամանակ վանկարկվում է «Պուտինը գող է» արտահայտությունը, հարցնում է, թե արդյոք այդ ցույցերի հետևո՞ւմ էլ է կանգնած, ինչպես ինքն է բնորոշում, կիսամեռ Սորոսը:

Բնականաբար հարցումը պատասխան չի ակնկալում, քանի որ այն ավելի քան ակնհայտ է ըստ քաղաքագետի: Խաբարովսկի հուժկու ցույցերն հայտնի նշանախոսով քաղաքագետը համարում է հայկական շարժման շարունակություն:

Լ. Շիրինյանը ժամանակին խոսել էր այն մասին, որ հայկական իրականությունում տեղի ունեցածը նախադեպ է. այն իր շարունակությունն է ունենալու նաև այլ երկրներում: Քաղաքագետը օրինակ է բերում նաև վերջերս ադրբեջանցիների ընդվզումը: Նրանք էլ իրենց նախագահին գողապետ էին անվանել:

Լ. Շիրինյանի հրապարակմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!